Ավստրալացի դեռահասները ցանկացել են միանալ ԻՊ-ին
                        Ավստրալիայի սահմանապահները Սիդնեյի օդանավակայանում ձերբակալել են երկու դեռահասների, որոնք փորձել են թռչել Մերձավոր Արեւելք: 16 եւ 17 տարեկան տղաները ցանկացել են Սիրիա մեկնել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվելու նպատակով: 
Իրավապահների տվյալներով, դեռահասները ռադիկալ հայացներ են ունեցել որոշակի կայքեր այցելելուց հետո: Ոստիկանները փորձում են պարզել, թե  ով կամ ովքեր  են վճարել երիտասարդների տոմսերի գումարը: 
Երեխաների ծնողները նրանց մտադրության մասին տեղյակ չեն  եղել: Ավստրալիայի իշխանությունների տվյալներով՝ երկրի 90 քաղաքացի արդեն մեկնել է Իրաք ու Սիրիա եւ միացել իսլամիստներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

