Ինչ ներկայացումներ են սպասվում վաղը` Երեւանի թատրոններում
Մարտի 7-ին` ժամը 12:30-ին, 14:00-ին և 15:30-ին, Խամաճիկների պետական թատրոնում կկայանա «Իսկական ընկերը» մանկական ներկայացումը: Բեմադրությունը՝ Աննա Էլբակյանի:
Ժամը 17:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա «Երեք խոզուկների նոր արկածները» երաժշտական ներկայացումը:
Ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում կկայանա «Կառավարական համերգ» ներկայացումը: Երաժշտական շոու-ներկայացման սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է:
Ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում կկայանա «Չաո» ներկայացումը: Սիրային կատակերգությունը բաղկացած է 2 գործողությունից:
Ժամը 19:00-ին, Համազգային պետական թատրոնում կկայանա «Ախ, կանայք, կանայք» ներկայացումը: