Ինչ ներկայացումներ են սպասվում վաղը` Երեւանի թատրոններում
Մարտի 22-ին` ժամը 12։00-ին, 14։00-ին, 16։00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Պոչատ աղվեսը» մանկական ներկայացումը:
Ժամը 12:30-ին, 14:00-ին, 15:30-ին, Խամաճիկների պետական թատրոնում կկայանա «Կարմիր գլխարկը» մանկական ներկայացումը: Վարկածը և բեմադրությունը՝ Արմեն Էլբակյանի:
Ժամը 14:00-ին Համազգային թատրոնում կկայանա «Անբան Հուռի» մանկական ներկայացումը:
Ժամը 14:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա «Մոխրոտը» մանկական ներկայացումը:
Ժամը 16:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում կկայանա «Կախարդական պարահանդես» մանկական ներկայացումը:
Ժամը 19:00-ին Երևանի պետական կամերային թատրոնում կկայանա «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը: Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան:
Ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում կկայանա «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը:
Ժամը 19:00-ին, Համազգային պետական թատրոնում կկայանա «Ջեք-փոթ» ներկայացումը: