Ինչ ներկայացումներ են սպասվում վաղը` Երեւանի թատրոններում
Մարտի 6-ին` ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում կկայանա «Վերջին ծաղրածուն» ներկայացումը: Կատակերգությունը բաղկացած է 2 գործողությունից:
Ժամը 18:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Ինչպես չբեմադրվեց» ներկայացումը, որը նախատեսված է մեծահասակների համար:
Ժամը 17:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ոտքի', դատարանն է գալիս» ներկայացումը, որի հեղինակը Պերճ Զեյթունցյանն է:
Ժամը 16:00-ին, Խամաճիկների պետական թատրոնում կկայանա «Թոմ Սոյերի արկածները» մանկական ներկայացումը:
Իսկ ժամը 14:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա «Թոմն ու Ջերին» մանկական ներկայացումը:
Ժամը 19:00-ին էլ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Կարինե» ներկայացումը: