10038 դիտում
15:23 05-03-2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակին 10 հազար պատանիներ երդվեցին և ընդգրկվեցին ԵԿՄ-ի շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակին այսօր` մարտի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 10 հազար պատանիներ երդվեցին եւ ընդգրկվեցին ԵԿՄ-ի շարքերը:
«Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ընթերցեց նրա օգնական Ավետիս Բարբերյանը: Շնորհավորական ելույթներ ունեցան նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Պատանի ԵԿՄ-ականները եւս խոսքով ու ցուցադրական ելույթներով հանդես եկան, այնուհետ երթով շարժվեցին դեպի Անմար կրակը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+