211652_close_icon
views-count50869 դիտում article-date 14:56 05-03-2017

Ավանդույթի համաձայն՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Ծիծեռնակաբերդում պատանի երկրապահները երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը երկրապահների համար ոչ միայն մեծարման ու փառավորման օր է, այն նաև ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով հռչակվել է նոր սերնդի՝ պատանի երկրապահների երդման օր: Այսօր՝ մարտի 5-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում երդում ընդունեցին քսան հազար պատանի եւ աղջիկ: Տոնական միջոցառումը, երկրապահական ավանդույթի համաձայն, սկսվեց Սրբազան հոր աղոթքով: Արդեն 3-րդ տարին է, որ պատանի երկրապահ կամավորականների երդման արարողությունն անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Այդպես կաներ նաև Սպարապետը. չէ՞ որ երկրապահներն էլ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի ու դատապարտվի: Նրանք գիտակցում են, որ պետք է գործել: Նոր սերունդը, ի լրումն նախորդ պարտավորությունների, երդվեց լինել պահանջատեր, խոստացավ ավագների գործը շարունակել և լինել Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի, հայրենիքի համար կյանքը չխնայող մարդ: Սպարապետի ծննդյան օրվա և Պատանիներին երդման արարողության կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկավ Զորավար Մանվել Գրիգորյանը: Սպարապետի ծննդյան տարեդարձը և պատանի երկրապահ կամավորականների երդումն ամենաբարձր մակարդակով շնորհավորեցին Հանրապետության բարձրաստիճան այրերն ու հոգեւոր դասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն նհայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ԵԿՄ վարչության անդամներ, ազատամարտիկներ, պատանի ու երիտասարդ երկրապահներ: Պատանի եւ երիտասարդ երկրապահները ամիսներ շարունակ պատրաստվում էին այս հանդիսավոր օրվան: Նույնիսկ տեղերում կազմակերպել էին մարզային ներքին առաջնություններ՝ որոշելու շարային քայլքից, ցուցադրական ելույթներից լավագույն բաժանմունքները: Մասնագիտորեն ընտրված լավագույն ցուցադրական ելույթներին ականատես եղանք Սպարապետի ծննդյան տոնական միջոցառման ժամանակ: Պատանի երկրապահների երդման արարողությունից հետո եռասերունդ երկրապահները քայլեցին դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հզոր ու խրոխտ էր այս քայլքը, նաեւ՝ ապագային միտված. չէ՞ որ հենց այսօր՝ Սպարապետի ծննդյան օրը, պատանի երկրապահները երդվեցին տեր կանգնել երկրին ու իրենց մեջ կրելով Սպարապետի պատգամները՝ պատվով շարունակել նրա գործը: Սպարապետը մեզ հետ ու մեր կողքին է. Նրա մարտական ընկերները, մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել նրա հետ, վստահեցնում են, որ հպարտության ու բերկրանքի պահեր կապրեր Վազգեն Սարգսյանը, եթե տեսներ այսօրվա պատանի ու երիտասարդ երկրապահներին: Վստահեցնում են ու ավելացնում. «Ցնծա՜ Սպարապետ, սկսված է Քո դարաշրջանը»: Ամփոփելով տոնական օրվա ասելիքը՝ կարող ենք արձանագրել՝ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շնորհիվ, երկրապահական եռասերունդ ընտանիքի շնորհիվ Սպարապետի գործը շարումնակվում է, Սպարապետն, այիսնքն՝ ապրում է եւ նրա ոգին հավերժ էլ ապրելու է գալիք հայրենասեր սերունդների, վաղվա պատանի եւ երիտասարդ երկրապահների մեջ: Տոնական օրն ավարտվեց տոնական հյուրասիրությամբ, որ կազմակերպվել էր Երկրապահի վարչական շենքում: Բնական է, որ ներկաները բաժակ բարձրացրին Սպարապետի համար, նրա անմահ գործի համար, պատանի, երիտասարդ երկրապահների, հաղթանակած եռասերունդ Երկրապահի համար, հայ ազգի ապագայի համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 735+
735+

Նմանատիպ նյութեր