211652_close_icon
views-count36638 դիտում article-date 14:05 05-03-2016

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ 20 հազար պատանի երկրապահներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ մի քանի հազար պատանիների երդմնակալության արարողությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Երկրապահ Կամավորական Միության» անդամ դառնալու ցանկություն էին հայտնել 20 հազար պատանիներ՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս օրը պատահական չէր ընտրված, քանի որ մարտի 5-ին Սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Երդմնակալությանը ընթերցվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, մարզաշխարհի ճանաչված ֆեդերացիաների նախագահներ, ներկայացուցիչներ և հասարակ քաղաքացիներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների բոլոր ղեկավարները: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 552+
552+

Նմանատիպ նյութեր