211652_close_icon
views-count2075 դիտում article-date 16:13 04-03-2015

Փարիզում տուգանել են անօդաչու սարք գործադրած լրագրողին

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Տրիստան Ռեդմանին, ով մեղադրվել էր Փարիզում առանց թույտվության անօդաչու սարք գործադրելու մեջ, դատարանի կողմից տուգանվել է 1000 եվրոյով, և առգրավվել է նրա անօդաչու սարքը: [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/26/44373/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], մոտ մեկ շաբաթ առաջ Փարիզի ոստիկանությունը ձերբակալել էր «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության 3 լրագրողների, ովքեր մեղադրվել էին առանց թույտվության քաղաքի կենտրոնում Փարիզի տեսարժան վայրերով անօդաչու սարք գործադրելու համար: Նշենք, որ Ֆրանսիայում անօդաչու սարքերի ղեկավարումն առանց համապատասխան հավատարմագրման օրենքի խախտում է համարվում և դրա համար նախատեսված է պատիժ՝ 1 տարվա ազատազրկում և 75.000 եվրո տուգանք: Անօդաչու սարքերը համեմատաբար թանկ չեն և հասանելի են համարյա բոլորին, սակայն դրանց ի հայտ գալը Փարիզի այնպիսի կարևոր օբյեկտի շրջանում, ինչպիսին է Էյֆելյան աշտարակը, անհրանգստացրել էր Ֆրանսիայի իշխանություններին:

Նմանատիպ նյութեր