Ավստրալիան սահմանների հսկման համար 7 անօդաչու սարք կգնի
Ավստալիան իր սահմանների պահպանման համար պատրաստվում է 7 հսկա անօդաչու սարք ձեռքբերել։ Այս մասին փոխանցում է AFP֊ը։
Ենթադրաբար սարքերի գնման համար մոտ 2,7 մլրդ դոլար կծախսվի։
Ըստ գործակալության տվյալների, անօդաչուները Boeing 737 ինքնաթիռի չափսերին
համապատասխան են լինելու։
Ամենայն հավանականությամբ, խոսքը ամերիկյան MQ-4C Triton անօդաչուների ձեռքբերման մասին է։
Նրանք կիրառվեն թե ռազմական, թե անօրինական միգրանտներին հայտնաբերելու համար։