«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության 3 լրագրողներ են ձերբակալվել՝ Փարիզում անօդաչու սարք գործադրելու համար
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության 3 լրագրողի, ովքեր Փարիզի կենտրոնում գործադրել են ոչ մեծ անօդաչու սարք: Ըստ նախնական տեղեկությունների՝ սարքը գործադրվել է զբոսայգիներից մեկում:
Լրատավամիջոցները հայտնել են, որ նրանցից մեկը ղեկավարել է այն, մյուսը նկարահանել է, իսկ երրորդը՝ ուղղակի հետևել է այդ ամենին:
Դեռ չի հաստատվել, արդյոք նրանք կապ ունեն ավելի վաղ Փարիզում նկատված մի քանի անօդաչու սարքերի հետ:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/02/25/44287/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], Էյֆելյան աշտարակի շրջակայքում և ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ականատեսները մի քանի օր առաջ գիշերը անօդաչու սարքեր են նկատել: