211652_close_icon
views-count1564 դիտում article-date 16:42 27-05-2024

Բագրատ Սրբազանի սենյակում գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով քաղաքացու հաղորդմամբ վարույթ է նախաձեռնվել սարք տեղադրողին հոգեկան տառшպանք պատճառելու համար

Բագրատ Սրբազանի սենյակում, ըստ մամուլի, գաղտնալսող սարք տեղադրելու դեպքի հետ կապված քաղաքացուց հաղորդում է ստացվել, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին Tert.am-ին հայտնում են դատախազությունից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է քր.օրի 194 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` հոգեկան տառապանք պատճառելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 25-ին միջադեպ էր տեղի ունեցել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։ Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել էին, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը,որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։

Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել էին այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնք դուրս են բերել Հեղինե Աղասյանին։

Այնուհետև Բագրատ Սրբազանը միջադեպի հետ կապված ասել էր․

«Ես շատ մոտ եմ եղել իրենց ընտանիքի հետ, տեսել եմ հրապարակումները, բայց չեմ ուզում հավատալ, որ դա այդպես է։ Չեմ ասում՝ ինչեր եմ արել իրենց համար անձամբ ամբողջ ընտանքին   ճանաչում եմ, ինձ եղել է քրոջ պես, զավակի պես, չեմ ուզում հավատալ, որ ինքն է եղել»։

Նմանատիպ նյութեր