1519 դիտում
10:25 04-03-2015
Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի հրաժարականը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Հայտնի լրագրող և հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը «Ա1 +»-ում ինձ տված հարցազրույցում այն միտքն արտահայտեց, որ Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Եթե որևէ քաղաքական ուժ ունենա իր տեսլականը, ասենք՝ կրթության բնագավառում [որն իմ զրուցակիցը հատուկ էր կարևորել] և՛ պայքարի այդ ոլորտի բարեփոխման համար, դա ընդդիմություն չի համարվի: Եվ պատճառն այն է, որ քաղաքական ուժերը փորձում են ոչ թե աոաջնորդել ժոդովրդին, այլ գնալ նրա հետևից:
Այդպես է: Ոչ թե հասարակական պահանջմունք ձևավորելու, այլ դրան հարմարվելու վառ օրինակներից մեկը հանրահավաքների ժամանակ քվեարկություն անցկացնելն է: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ հրապարակում կանգնած ժողովուրդը միաձայն չքվեարկի: Դա շատ պարզունակ հնարք է՝ հարցեր տալ, որոնց պատասխանը հայտնի է: Բաղրամյան-26 գնա՞՚նք, վրաններ խփե՞նք...
Դեմ, ձեռնպահ չկա՝, ընդունվեց միաձայն: «Ժողովրդի ձայնը լսելու» այս ձևերն, ինձ թվում է, ոչ միայն հնացած են, այլև փակուղային են: Համոզված եմ, որ բոլորը, այդ թվում՝ հասարակական,քաղաքական գործիչները պետք է ոչ թե արձագանքեն եղած տրամադրություններին, հանգամանքներին, իրավիճակներին, այլ ստեղծեն դրանք: Այսինքն՝ եթե կիրառենք հայտնի հոգեբանական եզրերը, լինեն ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ:
Դա պահանջվում է, բնականաբար, բոլոր քաղաքացիներից: Ահա թե ինչու խելացի մարդիկ շեշտում են լայն իմաստով կրթության, դաստիարակության, լուսավորության դերը: Ռեակտիվ մոտեցումը հետևյալն է. «Այ, եթե ես ունենայի շատ փող, հասկցող տնօրեն, ուժեղ պաշտոն, ժողովրդի մասին մտածող կառավարություն, գիտե՞ս, ինչե՜ր կանեի»:
Պրոակտիվ մոտեցումը հակառակն է. «Ինչ եմ անձամբ ես անում ամեն ժամ և ամեն օր՝ անկախ արտաքին հանգամանքներից, ինչպես եմ ես կատարում իմ պարտականությունները, կարողանո՞ւմ եմ մարդկանց օգուտ բերել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
09:27 03-03-2015
Ընդունենք, որ ՀԱԿ-ից դուրս Հայաստանում ընդդիմություն չկա. Առավոտ. խմբագրական
3056 դիտում
11:09 05-05-2017
Տարոն Մարգարյանին վիրավորելը չի ընկալվում որպես հերոսություն. «Առավոտ»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»