2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան
Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է վկայում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 2018-ից ասել ենք՝ նախ այլաբանորեն հետո ուղղակի, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով: Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ է: Եթե աշխատանքն արդյունավետ չէ, գիտելիքահենք չէ, դա նույնն է, թե մեքենան ցեխի կամ ձյան մեջ տեղապտյուտ է անում:
Հիմա այս մեքենայի դուրս գալու ձևն աշխատանքն է: Շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում ու շարժիչը խփելու է: Սրա մասին է խոսքը, որովհետև եթե աշխատանքը զարգացում չունի, այստեղ պրոբլեմ կա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ իրեն երբեմն հարց է տալիս՝ այսքան կրթության մասին խոսում են, կասեն՝ մարդիկ հաց չունեն, սրանք եկել են, ինչի մասին են խոսում: