Ուսամա Բեն Լադենի նախկին օգնականը մեղավոր է ճանաչվել Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյունների կազմակերպման մեջ, որոնք իրականացվել են 1998 թ-ին «Ալ-Քաիդա»-ի կողմից:
Այդ պայթյունների արդյունքում 224 մարդ էր զոհվել:
Նյու-Յորքում վճիռը կայացվել է դատավորների 3-օրյա խորհրդակցությունից հետո և Խալիդ Ալ-Ֆավազը մեղավոր է ճանաչվել: Նշենք, որ նրան 2012թ-ին Մեծ Բրիտանիայից արտահանձնել էին ԱՄՆ:
Ի դեպ՝ նա համարվել է Լոնդոնում Ուսամա Բեն Լադենի ներկայացուցիչը: