Ուսամա բեն Լադենի որդին դիմել էր ԱՄՆ-ի իշխանություններին՝ հոր մահվան վկայականը տրամադրելու հայցով
2001 թվականին ոչնչացված «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդին նամակով դիմել էր ԱՄՆ-ի իշխանություններին, որում խնդրել էր իրեն հանձնել հոր մահվան վկայականը, պարզել է սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կազմակերպությունը:
Agence France Press-ի փոխանցմամբ՝ Wikileaks-ը հայտարարել է, որ նամակը, որը գտնվում է Էր-Ռիյադում ԱՄՆ դեսպանատանը, 70 հազար այլ փաստաթղթերի հետ առաջիկա շաբաթներին կհրապարակվի:
Նամակ-հայցին պատասխանել էր Էր-Ռիյադում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Գլեն Քայզերը, 2011 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Ուսամա բեն Լադենին սպանելուց մոտ 4 ամիս անց:
«Ես ստացել եմ ձեր հոր՝ Ուսամա բեն Լադենի մահվան վկայականը հանձնելու հայցը»,-գրել էր Քայզերը:
Վերջինս մահվան վկայականի փոխարեն Աբդալլահ բեն Լադենին էր հանձնել ԱՄՆ արդարադատության նախարարության տրամադրած փաստաթղթերը, որոնք հաստատում էին ահաբեկչի մահը և որի արդյունքում դադարեցվել էին նրա որոնումները:
Ուսամա բեն Լադենը սպանվել է 2001 թվականի մայիսի 2-ին Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում: Նրա մահը հաստատել էր նաև «Ալ-Քաիդա»-ն: