Ուսամա բեն Լադենի որդին սպառնացել է վրեժխնդիր լինել հոր մահվան համար
2011 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից լիկվիդացված թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին` Խամզա բեն Լադենը, սպառնացել է վրեժխնդիր լինել հոր մահվան համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բեն Լադեն կրտսերը իր 21 րոպե տևոությամբ ուղերձում հայտարարել է, որ հարձակումներ են գործելու իր հորը սպանողների` ամերիկացիների վրա, որտեղ էլ որ նրանք գտնվեն` ի պատասխան նաև Պաղեստինում, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Սոմալիում մուսուլմանների կործանման:
Նա նաև նշել է, որ զինյալները շարունակելու են հարձակումները ԱՄՆ-ի վրա և դա վրեժ է ոչ միայն հոր, այլ նաև` բոլոր «մահմեդականների պաշտպանների» մահվան համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների պաստախանատվությունը ստանձնել էր Ուսամա բեն Լադենը, ով 2011թ.-ի մայիսի 2-ին լիկվիդացվել էր հատուկ գործողությունների արդյունքում` Պակիստանում: