211652_close_icon
views-count1734 դիտում article-date 16:41 05-05-2014

Խնդրանք «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարությանը. Հայ լրագրողներ

Հարգելի «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարություն, մի խումբ լրագրողներ դիմում են Ձեզ խնդրանքով, բայց բնավ ոչ մի ցանկություն չունենալով խառնվել Ձեր ներքին խոհանոցային հարցերին: Ինքնին հասկանալի է, որ համացանցում տարածվածը ոչ ցանկալի ու տհաճ երևույթ է եղել, բայց նաև ավելի տհաճ է այն երևույթը, որ որոշ մարդիկ փորձում են ինքնահաստատվել մարդկանց սայթաքումներից: Տեղյակ լինելով Ձեր պրոֆեսիոնալ լրատվությանը ու Ձեր կադրերին ու Ձեր հեռարձակած լրատվությանը՝ կասկած չունենք, որ դա տեղի է ունեցել ոչ միտումնավոր, դա ոչ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարությունը և ոչ էլ հեռացված աշխատողները չեն կատարել մտածված ու նախապես պլանավորած: Չենք ցանկանում խառնվել Ձեր ներքին խոհանոցին, բայց խնդրում ենք վերանայել Ձեր որոշումն ու մարդկանց պատժել ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ այն մեթոդներով, որոնք որ դուք կհամարեք ճիշտ: Ավելի շատ նաև դատապարտելի է այն ոչ պրոֆեսիոնալ մարդկանց գործելաոճը, որոնք այս չնչին վրիպակը փորձել են տարածել ողջ համացանցով ու փորձում են դիվիդենտներ հավաքել իրենց իսկ գործընկերների հաշվին: [url=https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%AC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80/427862840691684?fref=nf]Հայ լրագրողներ[/url]

Նմանատիպ նյութեր