1036 դիտում
18:14 13-01-2023
Հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք. պարզաբանում
Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06․12․2022թ․-ին տրամադրվել է կատարողական թերթ, որի համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե՝ ԵԴ/56674/02/2021 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար։
Հարկադիր կատարողների կողմից այսօր Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու նշված կատարողական թերթի կատարումը։ Կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են։
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43․1․-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Նմանատիպ նյութեր
1107 դիտում
16:43 01-12-2015
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի ղեկավարությանը
Այս բաժնից
397 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
961 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը