Եթե հետևենք Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ հեղափոխության օրերին նա էլ ինձ է շողոքորթել․ Շահեն Հարությունյան
Ակտիվիստ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ վարչապետ Փաշինյանի ներկայացրած փաստին և ներկայացրել մի միջադեպ՝ իր և Նիկոլ Փաշինյանի շփումներից։
«Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմատներից հետո, որոշեցի «ինքնաբացահայտնվել»,-գրել է Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ Թավշյա հեղափոխության օրերին, երբ բարձրախոսների խնդիր էր առաջարկել, Փաշինյանն իրեն 10 հազար դրամ է տվել՝ նոր մարտկոցներ գնելու համար։
«Եթե հետևենք Հրայր Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ ինքն է այդ մարտկոցների համար նախատեսված գումարով շողոքորթել ինձ, որպեսզի պայքարեմ մինչև Թավշյա հեղափոխությունը հաղթանակի»,-գրել է նա։