Բանգլադեշում խորտակվել է 100 ուղեւորի տեղափոխող լաստանավ
Բանգլադեշի Պադմա գետում՝ երկրի մայրաքաղաքից 70 կմ հյուսիս, լաստանավ է խորտակվել: Տեղի ոստիկանության տվյալներով՝ լաստանավի վրա ավելի քան 100 ուղեւոր է եղել: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն դեռեւս չի հաղորդվում:
Լաստանավը բախվել է բեռնատար նավին: Նշենք, որ Բանգլադեշում մոտ 250 գետ կա, եւ լաստանավերը հիմնական փոխադրամիջոցն են: