Ամերիկացի ցանցահենին մեղադրել էին 44 հանցագործությունների մեջ և դատապարտել 440 տարվա ազատազրկման
                        Wired հրատարակչությանը ամերիկացի ցանցահեն Ֆիդել Սալինասը պատմել է մեկ տարի առաջ ամերիկյան արդարադատության հետ առնչվելու մասին: Պարզվել է, որ Հետախուզությունների Դաշնայի Բյուրոյի գործակալ դառնալու առաջարկից հրաժարվելուց հետո, իրավապահները նրան մեղադրել են 44 հանցագործությունների մեջ: 
Մի քանի ամիս անց, երբ ամերիկացուն հաջողվել է ապացուցել իր անմեղությունն այդ հանցագործություններում, որոնց  համար նա կդատապարտվեր 440 տարի ազատազրկման, նա պատմել է նոր մանրամասներ: Բանն այն է, որ  այն ժամանակ նա մեղադրվել էր 44 կիբերհանցագործությունների մեջ, թե իբր սկանավորող գործիքների օգնությամբ թափանցել է մի շարք կայքեր: 
Հատկանշական է, ո ր յուրաքանչյուր այդպիսի հնարավորությամբ գործիք օգտագործելու համար նրան սպառնում էր 10 տարվա ազատազրկում: 
Բացի այդ, նա կասկածվել է Anonymous կիբեր-խմբավորման հետ կապ ունենալու մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

