3782 դիտում
09:27 17-05-2014
Մեղադրյալին պատրաստվում են 18 տարվա ազատազրկման դատապարտել Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով․ Ժողովուրդ
«Ժողովուրդ․ թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում, զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանն, ասաց, որ պատրաստվում են հարազատներով լուրջ քայլերի դիմել։ Նա հայտնեց, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդկանցից իրեն տեղեկություններ են հասել, որ իր եղբորը 18 տարվա ազատազրկման են դատապարտում Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով։ «Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա։ Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ՝ մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի։ Այլևս չենք կարող լռել, այն երեխան այնտեղ մեռնում է»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
08:57 01-03-2014
Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է սպանված Լյուքս Ստեփանյանի հորը չմիջամտել դատավարության ընթացքին․ Ժողովուրդ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7765 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով