8868 դիտում
16:50 27-01-2018
ԱՄՆ-ում անչափահասների բռնաբարության մեջ մեղադրվող նախկին բժշկին դատապարտել են 175 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում Օլիմպիական խաղերում անչափահաս մարմնամարզիկների գծով նախկին բժիշկ, 54-ամյա Լարրի Նասսարին դատարանը դատապարտել է 175 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնել է NBC News-ը։
Վերջինս մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։
Նախկին բժիշկը, չարաշահելով իր պաշտոնը, սեռական ոտնձգություններ է թույլ տվել երեխաների նկատմամբ՝ դրանք անվանելով «բժշկական գործընթաց»։ Նա իրեն մեղավոր է ճանաչել միայն 10-ի դեպքում, մյուս 140-ի դեպքում հայտարարել է, որ անմեղ է։
Մեղադրյալը խոստովանել է, որ զղջում է արածի համար, սակայն Միչիգանի դատարանի դատավոր Ռոուզմարի Էքուիլայնը չի ընդունել նախկին բժշկի զղջումը՝ անվանելով այն կեղծ։
«Դուք արժանի չեք բանտից դուրս գալու»,-հայտարարել է դատավորը և հրապարակել դատավճիռը՝ 175 տարվա ազատազրկում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10164 դիտում
14:25 24-11-2017
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոյին բռնաբարության համար դատապարտել են 9 տարվա ազատազրկման
1476 դիտում
14:28 23-01-2014
Զիմբաբվեի բնակչին բռնաբարության համար 290 տարի ազատազրկման են դատապարտել
6051 դիտում
21:40 16-04-2014
Դերասանների մահվան մեջ մեղադրվող 34-ամյա վարորդը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է