Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր՝ նոր գրքի շնորհանդես Երևանում. տեսանյութ
Փետրվարի 9-ին նշվում է Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը: Մեծանուն պոետի տապանաքարին ծաղիկներ են դրել նրա ստեղծագործությունների սիրահարները, ժառանգները, գրողները:
Այնուհետև ընթերցողի դատին է ներկայացվել ՙՎահան Տերյան. անտիպ և անհայտ Էջեր՚ գիրքը, որն ամփոփում է բանաստեղծի այն նամակները, հոդվածներն ու գրախոսությունները, որոնք մինչ այժմ հասանելի չէին ընթերցողին:
Աղբյուրը` Aysor ATV