211652_close_icon
views-count2175 դիտում article-date 22:18 28-03-2015

«Ջավախք, անցյալի էջեր» գրքի շնորհանդես` Ջավախքում. լուսանկարներ

Ջավախքի ընդհանուր արաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ ու աջակցությամբ կայացավ «Ջավախք, անցյալի էջեր» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է Մկրտիչ Քթոյանը: Սա գրողի առաջին տպագրված գիրքն է: Շնորհանդեսին ներկա էին Ջավախքի փոխառաջնորդը, հասարակական և քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ և այլք: «Վերնատուն» հայ գրողների միության նախագահը Ժորա Սնխչյանը ներկայացնելով գրքին հեղինակին ասաց. «Անձնավորություն, ով գուցե միայն հրատարակված գրքի պակաս ուներ: Սա մեր ազգագրության կարևոր էջերից է, կարևորում ենք այս գիրքը, որովհետև Ջավախքի պատմությունը, մեր հայ հատվածի պատմությունն այնքան քիչ ունի տպագրված ստեղծագործություններ, որ նույնիսկ մենք մեր ոչ հեռավոր պատմության մասին գաղափար չունենք»: «Ջավախք, անցյալի էջեր» գրքում գրողն անդրադարձ է կատարում Ջավախքի ոչ վաղ անցյալի իրադարձություններին: Մկրտիչ Քթոյանն իր շնորհակալական խոսքում ցավով նշեց մշակույթի անկման մասին: «Ջավախք, անցյալի էջէր» գրքի շնորհանդեսի ժամանակ Ժորա Սնխչյանը «Վերնատուն» հայ գրողների միության անդամության տոմս փոխանցեց Մկրտիչ Քթոյանին: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր