6448 դիտում
17:53 12-03-2016
Անգլիայում գրասեղանի գաղտնի դարակում հայտնաբերվել է Խրիմյան Հայրիկի ձեռագրով գրված անտիպ բանաստեղծությունը
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հարստացավ բացառիկ արժեք ներկայացնող մի ձեռագրով՝ թանգարանին հանձնվեց հայ կաթողիկոս, մեծ մտավորական և գրող Խրիմյան Հայրիկի ձեռագրով գրված բանաստեղծությունների տետրը:
Տետրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է բերել երուսաղեմահայ մտավորական, բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը, որն էլ «Արևելքին» հայտնեց լուրը: Իր չափածո գործը Խրիմյան Հայրիկը վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ըստ Անուշ Նագգաշյանի, դիտարկումներ կան, որ խոսքը վերաբերվում է Բեռլինի Վեհաժողովին, որտեղ առաջին անգամ միջազգային քննարկման է դրվել Հայկական հարցը: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից Բեռլինի վեհաժողովին մասնակցում էր ազգային պատվիրակություն՝ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, որին թույլ չէին տվել մասնակցել վեհաժողովին: Խրիմյան Հայրիկը փորձել է այդ դեպքի հետ կախված իր մտածումները ամփոփել բանաստեղծությամբ:
[img]/ups/images/0901214001457790551166.jpg[/img]
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Անուշ Նագգաշյանը, ձեռագիրն իր մոտ է հայտնվել պատահաբար. Անգլիայից Աբրահամ Մնացականյանի դուստրը այն գտել է իր բարեկամների տանը, որոնք էլ իրենց հերթին մոտ 40 տարի առաջ մի հայի տուն են վարձել: Վարձակալները գնել են տան սեղանը, որը գաղտնի դարակ է ունեցել: Հենց այդ դարակում էլ ընդամենը վերջերս հայտնաբերվել է տետրը, որի հետ նաև՝ Խրիմյան Հայրիկի լուսանկարն ու հայ որբերի լուսանկարներ:
[img]/ups/images/0348119001457790647160732.jpg[/img]
Անուշ Նագգաշյանը նշեց, որ այն, ստանալով Աբրահամ Մնացականյանից, շտապել է Հայաստան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնել թանկարժեք ձեռագիրտ, որը, ըստ բանաստեղծուհու, հայոց գանձարանի նմուշներ են և որի տեղը միայն Հայաստանն է:
Բանաստեղծուհին հայտնեց նաև, որ ձեռագիր-տետրը շուտով կտպագրվի՝ հատուկ ծանոթագրությամբ:
[img]/ups/images/0444241001457790701582302.jpg[/img]
Անուշ Նագգաշյանը
Նյութի աղբյուրը՝[url=http://http://www.arevelk.am/am/content/3/454/Անգլիայում-գրասեղանի-գաղտնի-դարակում-հայտնաբերվել-է-Խրիմյան-Հայրիկի-ձեռագրով-գրված-անտիպ-բանաստեղծությունը..html] arevelk.am[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»