1482 դիտում
17:34 10-12-2014
Տեղի կունենան Ա. Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ անվանի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին։
Տեղի կունենան Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ եւ երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։
Ծրագրում՝ Ութ շեփորների կոչնակ, Փառատոն է (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։
Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), Հովեր պետական կամերային երգչախումբը։
Դիրիժորներ՝ Սոնա Հովհաննիսյան, Սերգեյ Սմբատյան։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական
նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն
անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։
Նմանատիպ նյութեր
3404 դիտում
16:50 10-10-2018
Աարոն Կոպլենդի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ
4990 դիտում
14:37 16-02-2018
Պենդերեցկու երգչախմբային ստեղծագործությունների խորությունը մեծապես հուզել էր հայ հանդիսատեսին
1626 դիտում
23:03 27-10-2014
Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում կհնչեն համաշխարհային պրեմիերաներ
Այս բաժնից
763 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
916 դիտում
19:44 28-12-2024
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
769 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան