211652_close_icon

Մոսկվան կարող է ազդել Դոնբասում տիրող հակամարտության վրա. Ջ. Բայդեն

views-count2909 դիտում article-date 22:29 07-02-2015
Այսօր Մյունխենում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ռուսական իշխանությունները կարող են ազդել Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Նա նաև նշել է, որ Մոսկվայի ուժը բավարար է, որպեսզի ազդի անջատողականների վրա և փորձ անի լուծել ռազմական կոնֆլիկտը: Նա հորդերել է չհավատալ այն բանին, որ դա ճիշտ չէ, նա վստահեցրել է հավատալ դրան: Ըստ նրա, ԱՄՆ-ն չի հավատում, որ ստեղծված կոնֆլիկտը կարելի է լուծել ռազմական եղանակով, բայց նաև չի հավատում, որ Ռուսաստանը իրավունք ունի անել այն, ինչ հիմա անում է այդ շրջաններում: Նա հավելել է, որ իրենք պետք է վճռական լինեն Ուրաինային աջակցելու հարցում, և որ դա կարևոր է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ողջ աշխարհի համար:

Նմանատիպ նյութեր