Մոսկվան ավելի բարձր գին կվճարի, եթե չկատարի մինսկյան համաձայնությունները. Ջո Բայդեն
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է,որ Ռուսաստանը ստիպված կլինի ավելի բարձր գին վճարել, եթե չկատարի Մինսկում ձեռք բերված համաձայնությունները:
Բայդենը նշել է, որ նախօրեին Սպիտակ Տանը քննարկվել է Դեբալցևոյում փետրվարի 15-ին արձանագրված հրադադարի խախտումը և դատապարտվել փաստը:
Իր հերթին, Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի հարցով ռուսական բանաձևի քվեարկության ժամանակ ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության համար և կոչ արել Վաշինգտոնին Կիևին տրամադրել հավելյալ զենք՝ պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար: