ԱՄՆ-ն կարող էր ազդել Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա՝ «սպանելով ռուսներին». ռազմական փորձագետ
Fox news հեռուստաընկերության եթերում ռազմական մեկնաբան, նախկին գեներալ Ռոբերտ Սկեյլզը հայտնել է, որ ԱՄՆ-ն կկարողանար Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա ազդել, եթե սկսեր «սպանել ռուսներին»:
Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Ուկրաինայի իրավիճակի վրա 3000 ամերիկացի զինվորների ուղարկելն Արևելյան Եվրոպա, նախկին գեներալն ասել է. «Կարծում եմ, ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա: Ուկրաինայում խաղն արդեն պարտված է: Միակ ուղին, որի ժամանակ ԱՄՆ-ն կկարողանար ազդեցություն ունենալ տարածաշրջանի իրավիճակի վրա և շրջել իրադարձությունների ընթացքը, այն է՝ սկսել «սպանել ռուսներին»»: