Մերկելը զուգահեռներ է անցկացրել Դոնբասում տիրող իրավիճակի ու Գերմանիայի մասնատման միջև
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է զինվի համբերությամբ ու պատրաստվի Ռուսաստանի հետ տևական դիմակայության՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության հետ:
Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ. «Ներկա պահին ես որևէ փոփոխություն չեմ տեսնում ռուսական դիրքորոշան մեջ»: Խոսելով Ուկրաինայի մասին՝ Մերկելը Դոնբասում տիրող իրավիճակը համեմատել է երկու մասի (ԳՖՀ ու ԳԴՀ) բաժանվելուց հետո իր երկրում տիրած իրավիճակի հետ.
«Ես ինքս Արևելյան Գերմանիայից եմ: Մեզանից պահանջվեց 40 տարի՝ վերապրելու համար Արևելյան Գերմանիան: Երբեմն պատմության ընթացքում պետք է պատրաստ լինել տևական դիմակայության և ոչ թե ամիսներ անց հարցնել, թե արդյոք իմաստ ունի՞ մեր պահանջների փոփոխումը»: