Բաց դաս Աշտարակում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Աշտարակի Պ.Պռոշյանի ավան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դասն սկսվեց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկները բոլորի կրծքին ամրացնելով:
Խոսվեց Մեծ Հայքի 15 նահանգների, Հայաստանի 12 մայրաքաղաքների արքայատոհմերի բոլոր թագավորների ու թագուհիների մասին: Աշակերտները կատարեցին քաղաքական իրավիճակի վերլուծություն, հետաքրքիր փաստարկներով ու մեկնաբանությամբ զուգահեռներ անցկացնելով հայոց պատմության տարբեր դարաշրջանների, անցյալի ու ներկայի միջև:
Իրենց գիտելիքներն աշակերտները ցուցադրեցին «Անի» վերնագիրը կրող բեմականացմամբ: