Թբիլիսին մտադիր չէ խզել Մոսկվայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանը չի խզել և մտադիր չէ խզել Ռուսատսանի հետ առևտատնտեսական հարաբերությունները: Այս մադին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:
«Այն, որ 2014 թվականի աշնանը չիկայացել Աբաշիձե-Կարասին հանդիպումը, չի նշանակում, որ Վրաստանը դադարեցրել է կամ դադարեցնելու է ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները»,-ասել է նա:
Նախօրեին վրացական լրատվամիջոցներում սկսեցին լւորեր շրջանառվել այն մասին,որ Բերուչաշվիլին հայտնել է ռուս-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները դադարեցնելու մասին, քանի որ դրանք անիմաստ է համարում: