Ուկրաինան մտադիր է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Ուկրաինայի պատգամավորները մոտ ժամանակահատվածում մտադիր են խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտնում է REGNUM –ը:
Պատգամավորները մտադիր են Ուկրաինայի Գերագույն ռադայում քննարկման դնել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի խզման մասին օրինագիծը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բրատստվո» կուսակցության առաջնորդ Դմիտրի Կորչինսկին: