Թբիլիսին ՆԱՏՕ-ից իր առաջընթացին համարժեք գնահատական է ակնկալում. Վրաստանի ԱԳՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համամիտ է նրա հետ, որ Վրաստանում արձանագրված առաջընթացը պետք է ըստ արժանվույն գնահատվի: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում այդ կառույցի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Ռասմուսենի կողմից որևէ մեկնաբանություն չի տրվել Փանջիկիձեի հայտարարությանը:
«Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ես ընդգծել եմ, որ Վրաստանը առաջընթացին համարժեք գնահատական է ակնկալում ՆԱՏՕ-ի կողմից, և որ մեզ համար դաշինքին ինտեգրվելու ճանապարհին արված յուրաքանչյուր քայլը նշանակալի է»,-ասել է Վրաստանի արտգործնախարար՝ հավելելով, որ Ռասմուսենը կողմ է այդ դիրքորոշմանը և խոստովանում է, որ Վրաստանն այս ժամանակահատվածում մեծ ձեռքբերումներ է ունեցել: