Թբիլիսին կրկին խոսում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին
Վրաստանը մտադիր է կառուցողական և առավելագույն պրագմատիկ երկխոսության ճանապարհով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրացական «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում:
«Ավելի քան 2 տարի առաջ Վրաստանն ուղիղ երկխոսություն սկսեց Ռուսաստանի հետ, դա անհրաժեշտ էր, քանի որ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հարևան երկրի հետ կարգավորել հարաբերությունները»,-ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ Վրաստանը և Ռուսաստանը երկխոսության ընթացքում հաջողությունների հասան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնման և զարգացման հարցում և Վրաստանի համար կրկին բացվեց ռուսական շուկան:
Անդրադառնալով քաղաքական մասին՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ պետք է շարունակվի սկսված երկխոսությունը և երկկողմ հարաբերություններում հաստատվի փոխադարձ վստահություն և համաձայնություն: