211652_close_icon
views-count2257 դիտում article-date 19:55 30-01-2015

Իլյարամենդին որոշեց մնալ «Ռեալ»-ում. Անչելոտտի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Աnչելոտտին հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին հրաժարվել է տեղափոխվել «Ատլետիկ»: «Իլյարամենդին առաջարկ էր ստացել «Ատլետիկ»-ից, բայց նա հստակ հասկացրեց, որ երջանիկ է «Ռեալ»-ում և այստեղ նա գոհ է: Ասյերը գնահատեց իրավիճակը և որոշեց մնալ: Ես և ակումբի ղեկավարությունը շատ գոհ է նրանից: Չնայած, որ նա քիչ խաղաժամանակ է ստանում, բայց միշտ իրեն պրոֆեսիոնալի նմա է պահում և ապացուցում է, որ նրա վրա կարելի հույս դնել: «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խաղում ես նրան խաղադաշտ դուրս կբերեմ մեկնարկային կազմում»,-ասել է Անչելոտտին:

Նմանատիպ նյութեր