Զիդանը ֆանտաստիկ աշխատանք է կատարում «Ռեալ»-ում. Անչելոտտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գովասանքի խոսքեր է հղել իր օգնական Զինեդին Զիդանի հասցեին:
« Զիդանը ֆանտաստիկ աշխատանք է կատարում թիմում: Նա հատկապես լավ է աշխատում Քարիմ Բենզեմայի հետ: Առհասարակ Զիդանը հաճախակի է խոսում ֆուտբոլիստների հետ: Թիմի հաջողությունների մեջ նրա ավանդը շատ մեծ է: Ես նրանից շատ գոհ եմ».-ասել է Անչելոտտին: