Հիանալի է, որ Խավին որոշեց մնալ «Բարսելոնա»-ում. Ինիեստա
«Բարսելոնա»-ի կսիապաշտպան Անրդես Ինիեստան ուրախ է, որ թիմի կիսապաշտպան Խավին որոշել է մնալ կատալոնյան ակումբում: Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ Խավին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Նյու-Յորք Սիթի»:
«Խավին կշարունակի մնալ «Բարսելոնա»-ի խաղացող: Դա հիանալի նորություն է մեզ համար: Տարօրինակ կլիներ, եթե «Բարսելոնա»-ի համար նման կարևոր խաղացողը հեռանար թիմից»,-Ինյեստայի խոսքերը մեջբերում է Sport պարբերականը: