«Ռեալ»-ը կարող է չեմպիոն դառնալ. Անչելոտտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ կառլո Անչելոտտին կարծում է, որ իր թիմը կարող է հաղթել ազգային առաջնությունում: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Սևիլիա»-ին:
« Մեր թիմը ներկայումս բարդ պահ է ապրում: Մեզ անհրաժեշտ է բնավորություն, որպեսզի ցուցադրենք համապատասխան խաղ և արդյունքներ: Ամեն ինչ հնարավոր է, և «Ռեալ»-ը կարող է հաղթել առաջնությունում: «Սևիլիա»-ի հետ խաղում մեզ չբավականեցրեց խաղային հավասարակշռությունը: Հարձակվողական գործողություններում մենք արդյունավետ չէինք, իսկ մրցակիցը կարողացավ անակընկալի բերել երկու հակագրոհների արդյունքում: Իսպանիայում բոլոր խաղերը բարդ են, և մենք պետք է կենտրոնանանք սեփական խաղի վրա»,-ասել է Անչելոտտին: