211652_close_icon
views-count997 դիտում article-date 16:53 29-01-2015

Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցը. տեսանյութ և լուսանկարներ

Այսօր պետական եւ ազգային գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցն է: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր իրենց երախտիքի տուրքը մատուցեցին դեռեւս կենդանության օրոք լեգենդ դարձած գործչի հիշատակին: Ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին Արամ Մանուկյանի կիսանդրուն, մարդ առասպելի, ում ջանքերի շնորհիվ կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, Վասպուրականի հայությունը փրկվեց կոտորածից, ով իր վիթխարի ներդրումն ունեցավ դարասկզբի մեր հաղթանակների ու Հայաստանի Հանրապետության հռչակման գործում: Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա ոստիկանության ակունքն է, նրանով է ստեղծվել, կայանում և ամրանում ոստիկանությունը...»: Անմահության ճանապարհ է Արամ Մանուկյանի անցած ուղին, նաեւ՝ պետության պաշտանմունքի պատգամ՝ ուղղված սերունդներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր