18817 դիտում
18:20 10-04-2018
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում նշվեց Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1992 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունները պատմության մեջ ամրագրվեցին որպես Մարաղայի կոտորած, որի ընթացքում գրեթե հինգ տասնյակ հայ խաղաղ բնակչի կյանք խլվեց. զոհվել է 51 խաղաղ բնակիչ, 38-ը պատանդ է վերցրվել, որից 24-ը հետագայում փոխանակել են, իսկ 14 հոգու ճակատագիրը մինչ այսօր անհայտ է:
Գյուղը 1992-ի ամռանը գերեւարվել է հակառակորդի կողմից, մինչեւ հիմա գտնվում է հակառակորդի ձեռին:
Ամեն տարի այդ օրը հիշում ենք եւ խնկարկում:
Այս տարի եւս ապրիլի 10-ին Նոր Մարաղայում հարգանքի տուրք մատուցվեց Մարաղայի զոհերի հիշատակին, որին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, ԱԱՄ Մարտակերտի համայնքային կազմակերպության նախագահ Նիկոլայ Ավագիմյանը, ԱՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առստամյանը, Մարաղայ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանը, զինծառայողներ, գյուղի Վագիֆ Համբարձումյանի անվան դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները ու մարաղեցիներ:
Աշակերտները ցեղասպանությունը դատապարտող պաստառներով էին դուրս եկել օրվա միջոցառմանը:
[b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
7682 դիտում
20:52 10-04-2017
Մարաղայի կոտորածի 25-րդ տարելիցի առթիվ միջոցառում է կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ