Հոգեհանգստյան կարգ` հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինվորների համար. լուսանկարներ
Նախօրեին Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում պատարագ մատուցվեց: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը Սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարեց հոգեհանգստյան կարգ`աղոթք բարձրացնելով նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորների, փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար: