211652_close_icon
views-count1682 դիտում article-date 07:29 22-01-2015

Համայնքների խոշորացման որոշումը կարծես թե կայացվել է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ առաջիկա գարունը, մեծ հավանականությամբ, թեժ է լինելու Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզի մոտ 20 համայնքներում: Կառավարությունը մտադիր է մոտ ապագայում հանրաքվեներ անցկացնել այդ համայնքների խոշորացման հարցով: Բոլոր հիմքերը կան մտածելու, որ հանրաքվեների ընթացքում գործադրվելու են իշխանական, վարչական լծակները դրական արդյունք ապահովելու համար, չնայած համայնքների հիմնական մասի բնակիչները բացասաբար են տրամադրված իրենց համայնքները խոշորացնելու հեռանկարին: Բայց խոշորացման քաղաքական որոշումը կարծես թե կայացվել է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր