211652_close_icon
views-count1048 դիտում article-date 21:37 04-05-2015

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված համայնքների խոշորացման ծրագրին

Մայիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` նվիրված համայնքների խոշորացման ծրագրին: Լսումները վարում էր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Լսումներին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավորներ, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզպետներ՝ Սուրիկ Խաչատրյանը, Հովիկ Աբովյանն ու Արթուր Նալբանդյանը, խոշորացվող համայնքների ղեկավարներ և այլ շահառու կողմեր: Բացման խոսքում Ս. Մարգարյանը նշեց, որ 1995 թ. սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետությունում ձևավորվեց արդյունավետ կառավարման համակարգ, մինչդեռ ՏԻՄ համակարգում լուրջ բարեփոխումների կարիք է նկատվում: Ս. Մարգարյանը միջազգային փորձից բերեց Լատվիայի օրինակը, որտեղ երկար ձգձգումներից հետո ի վերջո քաղաքական որոշումով գործարկվեց ծրագիրը և այսօր կրում է շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր