1760 դիտում
16:36 03-03-2014
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել է համայնքների խոշորացման ծրագիրը
Մարտի 3-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց հանրապետությունում համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության մոտեցումները:
Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն ընտրել է համայնքների խոշորացման վերաբերյալ մոդելները: Մշակվում է հայեցակարգ, որը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Ստեփան Մարգարյանի տեղեկություններով, համայնքների խոշորացման վերաբերյալ հարցին համայնքապետերի, ինչպես նաեւ տեղական բնակչության կարծիքները միանշանակ չեն. մասնավորապես համայնքապետերը դժգոհություններ ունեն: Իսկ թե ինչ են մտածում այս առնչությամբ համայնքների բնակիչները, ինչ մտահոգություններ ու առաջարկներ ունեն, հանձնաժողովը կփորձի պարզել առաջիկա ամիսներին նախատեսված արտագնա այցերի ընթացքում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի» փորձագետ Վահան Մովսիսյանը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ կառավարությունում քննարկվող՝ «Փնջային» եւ «Շրջանային» անվանումներն ստացած մոդելները, դրանց առանձնահատկություններն ու միջազգային փորձը, ներդրման արդյունքում սպասվելիք արդյունքները: «Փնջային» մոդելը մատուցվող ծառայությունների քանակի եւ աշխարհագրության ընդլայնումն է, ներկա պահին օրենքով ամրագրված պարտադիր լիազորությունների ամբողջ (հիմնական) ծավալի իրականացումը: «Շրջանային» մոդելը ընդգրկում է «փնջային» խոշորացումն ամբողջությամբ եւ ներառում է մեկ կամ մի քանի փնջեր `հնարավորություն տալով համայնքներին փոխանցելու նոր լիազորություններ: Մոդելների ընտրության ժամանակ հաշվի են առել աշխարհագրական եւ ռելիեֆային յուրահատկությունները: Կառավարությունը այժմ մշակում է փնջային խոշորացման հայեցակարգը, իսկ շրջանային խոշորացումը, ըստ կառավարության, դեռ վաղ է :
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ այս, ինչպես նաեւ այլ հարցերի կապակցությամբ գարնանային նստաշրջանի ընթացքում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ եւ քննարկումներ:
Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի աշխատանքին վերաբերող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
4165 դիտում
18:20 29-11-2016
Շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը. միավորվել են 140 բնակավայրեր
1077 դիտում
16:47 30-01-2014
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման պարագայում. Սուր անկյուն. տեսանյութ
1604 դիտում
07:29 22-01-2015
Համայնքների խոշորացման որոշումը կարծես թե կայացվել է. ՀԺ
Այս բաժնից
343 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
463 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան