«Արսենալ»-ը հետաքրքրված է «Բորուսիա»-ի երկու ֆուտբոլիստի ծառայություններով
Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիա» միանգամից երկու ֆուտբոլիստների ձեռք բերելու ուղղությամբ: Dailystar.co.uk կայքի տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է կենտրոնական պաշտպան Մաթս Հյումելսի և կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի մասին: Երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական թիմը պատրաստ է 81 մլն եվրո վճարել գերմանական թիմին:
Հարկ է նշել, որ Մաթս Հյումելսիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկի համար 35 մլն ֆունտ է առաջարկում: