211652_close_icon
views-count280 դիտում article-date 20:39 12-11-2026

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում պարեկները կանգնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանը, իսկ վարորդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ․ վերջինը «Վերջին հանգրվան» ՍՊԸ-ի տնօրենն է

Նոյեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 141/4 հասցեի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Ատոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Պարեկների հարցին, թե ինչ արգելված իրեր կան իրենց մոտ, ուղևորը՝ ՌԴ քաղաքացի 44-ամյա Սպարտակ Դ․-ն, գրպանից հանել է մոխրացած հետքերով կաթուցիչը և փորձել գցել բերանը, սակայն պարեկների հորդորով այն հանել և ներկայացրել է վերջիններիս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների կողմից նշված անձինք թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ հատուկ պահպանվող տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սպարտակ Դ․-ի անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։ Վերջինս հայտնել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, և այն օգտագործել է 20 օր առաջ։

Ատոմ Գ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 21,5 սմ ընդհանուր երկարությամբ, 9,5 սմ շեղբի երկարությամբ և 0,9 սմ շեղբի լայնությամբ գաղտնի փականով ծալովի դանակ։ Վերջինս հայտնել է, որ դանակը պատկանում է իրեն, և այն իր մոտ պահել է կենցաղում օգտագործելու նպատակով։

Ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնաբերված դանակի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ատոմ Գ․-ն «Վերջին հանգրվան» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր