«Մոնակո»-ն հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով
Ֆրանսիայի փոչեմպիոն «Մոնակո»-ն հետաքրքրված է բելգիական «Լևեն» ակումբի խաղացող Բեն Յագանի ծառայություններով, տեղեկացնում են բելգիական լրատվամիջոցները:
Նշվում է, որ «Մոնակո»-ն հետևում է հայկական արմատներ ունեցող 19-ամյա ֆուտբոլիստի ելույթներին, այն ժամանակվանից, երբ նա դեռ հանդես էր գալիս բելգիական երրորդ լիգայում հանդես եկող «Դիեգեմ»-ում:
Նշենք, որ Բեն Յագանը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հրաչ Յագանի ազգականն է: