«Բորուսիա»-ն հետաքրքրված է «Ռոմա»-ի կիսապաշտպանի ծառայություններով
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ետնապահ Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է ուժեղացնել թիմի միջին գիծը:
Իտալական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, դորտմունդցիները ցանկանում են համալրվել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգգոլանով: Հայտնվում է, որ գերմանական թիմը պատրաստ է 26 մլն եվրո վճարել 26-ամյա ֆուտբոլիստի համար:
Այդ գումարի մի մասը կհատկացվի «Կալյարի»-ին, քանի որ ֆուտբոլիստի տրնսֆերային իրավունքների մի մասը պատկանում է հենց այդ թիմին: